Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, լրատվամիջոցներին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ադրբեջանի Մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովն օրերս հայտարարել էր, որ Կովկասի մահմեդականների գրասենյակը COP29-ի շրջանակներում, նոյեմբերի 5-ից 7-ը, համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կկազմակերպի։
Նրա խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն շուրջ 200 կրոնական գործիչներ, նախատեսվում է նաև նրանց ուղևորությունը ԼՂ։