00:00:00

McDonald's-ի բուրգերի հետևանքով կան տասնյակ թունավորվածներ, մեկ մարդ մահացել է

10:39, 23 հոկտեմբեր 2024 Աշխարհ

ԱՄՆ տասը նահանգներում գրանցվել է աղիքային ցուպիկի բռնկում։ Տուժել է 48 մարդ, տասը մարդ հոսպիտալացվել է։ Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Այս մասին գրում է միջազգային մամուլը՝ վկայակոչելով  ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տարածած հաղորդագրությաւնը։

Մահացածը Կոլորադոյի տարեց բնակիչ է։ Հիվանդանոց տեղափոխվածների թվում  մի երեխա կա, ում մոտ զարգացել է երիկամների հիվանդություն։ Ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են Նեբրասկա (27) և Կոլորադո նահանգներում (9):

Թունավորման առաջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 27-ին, վերջինը՝ հոկտեմբերի 11-ին։ Տուժածներից շատերը հայտնել են, ոչ  մինչ հիվանդանալը McDonald's ռեստորանների ցանցի հաստատություններում կերել են Quarter Pounder տեսակի բուրգեր: Վարակի պատճառը դեռևս հայտնի չէ։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը մարդկանց կոչ է արել դիմել բժշկի, եթե ունեն  փորլուծություն,  38,8 աստիճանից բարձր ջերմություն, փսխում, ջրազրկման նշաններ, ոտքի կանգնելիս գլխապտույտ: Այս ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վարակվելուց երեք-չորս օր հետո, և մարդկանց մեծամասնությունը ապաքինվում է առանց բուժման հինգից յոթ օրվա ընթացքում:

McDonald's-ից հայտնել են, որ խնդիրը հնարավոր է կապված լինել սոխի հետ, նշել են, որ ժամանակավորապես հանել են այդ չիզբուրգերը մի քանի նահանգներում  գործող ցանցի ռեստորաններից։

Այս համատեքստում McDonald's-ի բաժնետոմսերի գինը բորսայից դուրս կտրուկ անկում է գրենցել՝մոտ 7 տոկոս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր