00:00:00

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում 5,5 % անկում է գրանցվել. Համաշխարհային բանկ

00:02, 22 հոկտեմբեր 2024 Տնտեսություն

Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում ամրագրված է, որ օգոստոսին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչև 5,6 % (տարեկան կտրվածքով)՝ հուլիսի 6,2 %-ի փոխարեն։

 

Շինարարությունն ու առևտուրը շարունակում են աճել երկնիշ թվերով՝ տարեկան կտրվածքով նախորդ տարվա համեմատ համապատասխանաբար 16,5 % և 14,9 %: Ծառայությունների աճ (բացառությամբ առևտրի) բարձր է եղել նաև օգոստոսին՝ 9,5 % (տարեկան կտրվածքով), գրեթե կրկնակի ավեկ քան հուլիսի ցուցանիշը 4,9 % ։

Արդյունաբերություն շարունակել է աճել 2,1 % համեստ տեմպերով։ Հանքարդյունաբերության ոլորտում  5,5 % անկումը փոխհատուցվել է արտադրության ոլորտում 3,8 % աճով՝ պայմանավորված օգոստոսին սննդամթերքի և ծխախոտի արտադրության աճով։

Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվարից օգոստոս աճել է 9 %-ով։

Զուտ ոչ առևտրային տրանսֆերտները օգոստոսին նվազել են 18,6 %-ով: Սա պայմանավորված էր ներհոսքերի ավելի մեծ անկմամբ (տարեկան կտրվածքով 15,5 %-ով), քան արտահոսքը (տարեկան կտրվածքով 9,8 %-ով): Զուտ փոխանցումներ Ռուսաստանից օգոստոսին կտրուկ նվազել է 31 %-ով, ինչը նպաստել է ընդհանուր անկմանը:

Սեպտեմբերին գնաճը կազմել է 0,6 %, օգոստոսի 1,3 %-ից հետո, որի պատճառը սննդամթերքը 1 % գնանկում է դարձել։ Մինչդեռ տրանսպորտի ծառայությունների գնաճը սեպտեմբերին հասել են 9 %-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր