00:00:00

Մեր երազանքները չիրականացան․ FAF-ը հաստատեց ՀՖՖ նախագահի հրաժարականի շուրջ ձևավորված պահանջը

17:18, 21 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին FAF երկրպագուական շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը ՀՖՖ-ի շենքի դիմաց վերահաստատել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերնախավի հրաժարականի պահանջը՝ ներկայացնելով FAF-ի և հայկական ֆան ակումբների հայտարարություն-ուղերձը:

 

«Մոտ 10 օր առաջ պահանջեցինք ՀՖՖ նախագահի հրաժարականը, տևական ժամանակ սպասել ենք հրաժարականի պահանջի պատասխանին։ Հեղափոխությունից հետո ձևավորվել էր մշակույթ, երբ հանրային պահանջի, երկրպագուների պահանջի դեպքում ձախողած ֆեդերացիան պետք է հեռանա։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ։ Ցանկանում ենք հայտնել, որ այսուհետ լինելու են գործողություններ ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ»,- նշել է Ջանջոյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ անդրադառնալով երկրպագուների կողմից իր հրաժարականի վերաբերյալ պահանջին:

 

«Այս պահին, որքան էլ գայթակղիչ թվա հրաժարականով հեռանալու և այս ծանր բեռից ազատվելու հնարավորությունը, ես ավելի մտահոգ եմ գալիք կարևորագույն տարվա անելիքներով, կիսատ գործերը ավարտելու պատրաստակամությամբ և ապագայի ծրագրերը և նպատակները քննարկման արդյունքում ձևավորելու ցանկությամբ»,- ասվում էր Արմեն Մելիքբեկյանի հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր