00:00:00

Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացվել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնի համար

12:58, 21 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

 

1․ Գրիգորյան Վահե

 

2. Կարապետյան Նորա

 

3. Մարգարյան Աննա

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր