«Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»։ Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը․
Ալեն Սիմոնյան. - Տեսեք, օրինակ, մենք շատ նեղսրտում էինք, երբ որ երկրորդ ղարաբաղյան պատերազմը սկսվեց, թե ինչի աշխարհը մեր ուզած ձևով չէր արձագանքում այդ պատերազմին։ Իսկ պատճառը նաև լեգիտիմության պակասն էր, մեր կողմի լեգիտիմության պակասն էր։
«Ազատություն». - Ադրբեջանը լեգիտիմ իրավունք ունի՞ Հայաստանից օկուպացնել տարածքներ, հարձակվել...
Ալեն Սիմոնյան. - Ո՛չ։
«Ազատություն». - Հարձակվել Ղարաբաղի վրա։
Ալեն Սիմոնյան. - Հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։
«Ազատություն». - Բայց, խնդիրը չպիտի լուծվեր ռազմական ճանապարհով։
Ալեն Սիմոնյան. - Իհարկե, դրա մասին չի խոսքը։ Մենք ընդհանրապես այդ խնդիրը և պատերազմը որևիցե ձևով չի կարող արդարացված լինել։