Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սոթքում ձմեռը սպասվածից շատ շուտ եկավ՝ առաջին ձյունն է այսօր տեղացել: Բայց գյուղացիների մեծ մասը դեռ չի հասցրել բերքը հավաքել, մոտ 150 հա կարտոֆիլ դեռ հողի տակ է, իսկ դա մարդկանց տարվա եկամուտն է, ապրուստի միջոցը»։