Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Արաբկիր վարչական շրջանում՝ հոկտեմբեր 11-ին և 16-ին,
◾️Կենտրոն, Նոր Նորք և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում՝ հոկտեմբերի 13-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։