00:00:00

ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդվել Ռուսաստանի սահմանների մոտ. Մարկ Ռյուտե

21:36, 19 հոկտեմբեր 2024 Աշխարհ

ՆԱՏՕ-ն կշարունակի ընդլայնել իր ներկայությունն արևելյան թևում՝ Ռուսաստանի Դաշնության հետ սահմանների մոտ, կավելացնի հակաօդային պաշտպանության համակարգերը, հրետանին, 5-րդ սերնդի կործանիչները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

 

«Դաշնակիցները կտրամադրեն հավելյալ հակաօդային պաշտպանության և հրետանային համակարգեր, ժամանակակից ինքնաթիռներ՝ հիմնականում 5-րդ սերնդի F-35-եր»,- ասել է նա։

Նշենք, որ Ռուսաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել  իր արևմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվության առնչությամբ։ Կրեմլն ավելի վաղ հայտարարել էր, որ կարձագանքի «պոտենցիալ վտանգ ներկայացնող գործողություններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր