Իսրայելը բարձրացրել է զգոնության մակարդակը և խստացրել կառավարության որոշ պաշտոնյաների տեղաշարժի վերաբերյալ ցուցումները Լիբանանից իսրայելական պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Կեսարիայում գտնվող տան ուղղությամբ անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո: Այս մասին հայտնում է Ynet պորտալը։
Հարթակի տվյալներով՝ անձնական անվտանգության ստորաբաժանումը բարձրացրել է զգոնության մակարդակը պետական պաշտոնյաների համար և խստացրել է տեղաշարժերի վերաբերյալ հրահանգները ուժային բլոկում չընդգրկված ղեկավարների համար։