Շաբաթ օրվա մեկնարկը` չքնաղ Լոռիից։ Սպիտակի բժշկական կենտրոնում ենք։ Հանդիպեցի բուժանձնակազմի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սպիտակցի երիտասարդ մասնագետներն այստեղ շատ են, ինչն ինձ ոգևորում է։
Մենք քայլ առ քայլ գնում ենք պայմանների բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, բուժծառայությունների ընդլայնման և հասանելիության ուղղությամբ։
Չենք սահմանափակվելու եղածով. այս կենտրոնին, որը տեսնում եք նկարներում, փոխարինելու է ամբողջությամբ նոր բժշկական կենտրոն, որը նոր ներուժով կսպասարկի մարզի մեր բնակիչներին»,- գրել է նա։