00:00:00

Մեզնից պահանջվում է լինել էլ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական․ ՔԿԾ պետի շնորհավորական ուղերձը

11:11, 19 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանի շնորհավորական ուղերձը՝ Քրեակատարողական ծառայողի օրվա առթիվ․ 
 
«Հարգելի՛ ծառայակիցներ, գործընկերներ և վետերաններ, Քրեակատարողական ծառայության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Քրեակատարողական համակարգի կազմավորման 105-ամյակի և Քրեակատարողական ծառայողի օրվա կապակցությամբ:
 
Մեր ծառայության ընթացքում, անկախ բոլոր դժվարություններից ու խնդիրներից, փորձել ենք կուռ միասնությամբ անել ամեն առավելագույնը՝ Քրեակատարողական ծառայության համակարգում արմատական բարեփոխումներ իրականացնելու, թերությունները բացահայտելու և վերացնելու համար: Ունենք շատ ձեռքբերումներ, որոնք մեր աշխատանքային տարեգրության մեջ փաստագրվում են ձեր պատասխանատու վերաբերմունքի, ուժեղ կամքի, տոկունության, կամային բարձր հատկանիշների ու մասնագիտական գիտելիքների շնորհիվ: Ոլորտում կան նաև շատ անելիքներ, որոնց իրականացման համար պահանջվում է մեզնից լինել է՛լ ավելի միասնական, նպատակասլաց և վճռական:
 
Ծառայության համար արժանահիշատակ օրվա կապակցությամբ մեկ անգամ ևս մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ, մասնագիտական և մարդկային բարձր արժեքներով հաստատված առաջընթացներ և զգոնություն՝ անձնական պատասխանատվությամբ կատարելու ի պաշտոնե ձեզ վերապահված պարտականությունները:
 
Խորին հարգանքով և երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև վետերաններին, որոնց փոխանցած փորձն ու գիտելիքները քրեակատարողական համակարգի կայացման համար ծառայել են որպես հիմնասյուն:
Բարի՛ ծառայություն»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր