00:00:00

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Արդարադատության նախարար չեն լինի. ինչո՞ւ. «Ժողովուրդ»

08:36, 19 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են արդարադատության նախարարի թեկնածու լինելուց: Նրանք չեն ուզում կառավարությունում աշխատել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՔՊ-ն, Արփի Դավոյանի թեկնածությունը քննարկելուց եւ նսեմացված կերպով մերժելուց հետո, ՀՀ արդարադատության նախարարի 4 թեկնածուների է դիտարկել՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, փաստաբան Ալեքսանդր Սիրունյան, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյան եւ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյան:

Իշխանամերձ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նազելի Բաղդասարյանը եւ Սուրեն Գրիգորյանը հրաժարվել են իրենց թեկնածություններից՝ նշելով, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր: Մնացել են երկու թեկնածուներ՝ փաստաբան եւ նախկին պետավտոտեսուչ:

Հավելենք նաեւ, որ ի սկզբանե Սուրեն Գրիգորյանի թեկնածությունը ՔՊ-ում բացասաբար են ընդունել, քանի որ նա անգամ խորհրդարանում չէր կարողանում ինքնադրսեւորվել, միայն «խուճուճ խոսում էր»:

Այսպիսով՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի շանսերն ավելի են մեծանում, վերջինս էլ հայտարարել է որ պատրաստ է արդարադատության նախարարի «բեռը կրել» եւ տեղափոխվել գործադիր: Տեսնենք՝ նա որքան կդիմանա Փաշինյանի կաբինետում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր