00:00:00

Ձախողում ամենուր․ «Հրապարակ»

08:30, 19 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Արտաքին քաղաքականության մեջ ձախողում` ձախողման հետեւից արձանագրող իշխանությունը հպարտանում է ներքաղաքական հաջողություններով, սակայն մենք միայն ձախողման փաստեր ենք տեսնում:

Մեկօրյա անձրեւի արդյունքում, ճիշտ է՝ փողոցներով գետեր չհոսեցին․ անձրեւը հորդառատ չէր, բայց Կոնսերվատորիայի շենքը հեղեղվել է, եւ ռեկտորը կատաստրոֆիկ է որակում վիճակը`  թանկ գործիքներ են վնասվել: Բուհի` 1 տարի ընթացող շինարարությունը չի ավարտվել, եւ մասնաշենքն ուղղակի տանիք չունի:

Հաղթանակ թաղամասից էլ մեր ընթերցողը գրում է, որ 6 ամսից ավելի քանդել են բոլոր փողոցները` նոր ջրագիծ անցկացնելու համար: Ջրագիծը 3 ամիս առաջ անցկացրել են, փողոցները մոռացել են նորոգել, եւ կես մետրանոց փոսեր են առաջացել, որի մեջ եթե մեքենա է ընկնում, ապա ամբողջությամբ նորոգման ենթակա է դառնում։
 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր