00:00:00

Ինչո՞ւ է ռուսաստանաբնակ հայ գործիչն այցելել ՌԴ խորհրդարան. «Փաստ»

08:10, 19 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի գործող իշխանությունները հետևողականորեն տանում են հակառուսական քաղաքականություն, շարունակաբար փչացնում են հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ, ինչը, ըստ շատ փորձագետների ու քաղաքական գործիչների, կարող է ծանր հետևանքների հասցնել: Այս ֆոնին ուշագրավ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:

Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն ընդունել է «Իմ երկիր՝ իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանին: Կարասինը առանձնահատուկ ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ներկայում «միասին անցնում են դժվարին ու պատասխանատու պատմական փուլ»: Նրա խոսքերով, երկու երկրները պետք է զարգացնեն տնտեսական, մշակութային և միջազգային կապերը: «Այդ գործում նշանակալի տեղ ունեն հասարակական շարժումները: Ռուս խորհրդարանականները պատրաստ են նպաստել այդպիսի աշխատանքին»,-ասել է Կարասինը:

Ի հակադրություն Հայաստանի իշխանությունների հակառուսական տրամադրությունների, Մհեր Ավետիսյանը նշել է, որ հայ ժողովուրդը ավանդաբար պահպանում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները: «Ռուսաստանը հանդիսանում է խաղաղության և ավանդական արժեքների պահպանման երաշխավոր»,-ասել է Ավետիսյանը: Ի դեպ, ուշագրավ է, որ չնայած այցելող կողմը պաշտոնատար անձ չէ, այլ հասարակական-քաղաքական գործիչ, հանդիպումը լուսաբանվել է Դաշնային խորհրդի պաշտոնական կայքում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 19․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր