00:00:00

Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան

20:32, 18 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին:

Նման հայտարարություն նա արել է Անդրկովկասում համագործակցության զարգացման «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակներում Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարների հանդիպման մասնակիցների հետ բանակցությունների ժամանակ, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը Ստամբուլում: Վրաստանի ներկայացուցիչը չի մասնակցել հանդիպմանը։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այն հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու նպատակով, եւ ուրախալի է, որ Հարավային Կովկասի դեմքը փոխվում է կայուն խաղաղության ճանապարհին», - հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը:

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր