00:00:00

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նոր քրեական գործ է հարուցել Արայիկ Հարությունյանի և այլ անձանց նկատմամբ

10:48, 18 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Բաքվի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և մյուսների դեմ «Գյանջա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ Ադրբեջանի  գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ՔՕ. 100-րդ, 116-րդ, 117-րդ, 120-րդ, 186-րդ, 214-րդ, 218-րդ, 228-րդ և 279-րդ հոդվածներով»։  Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին «2020 թվականի հոկտեմբերի 17-ին հայերի կողմից Գյանջայի վրա իրականացված հինգերորդ հրթիռային հարվածի տարելիցի» հետ կապված ասուլիսում  ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության հետաքննության վարչության ավագ դատախազը:

«2020 թվականի հոկտեմբերի 4-ին, 5-ին, 8-ին, 11-ին և 17-ին Գյանջա քաղաքի հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 26 խաղաղ բնակիչ, իսկ 175-ը ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ»,- ասել է նա։ 

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար»։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր