00:00:00

Ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները ծրագրել նախապես․ ՆԳՆ

13:01, 17 հոկտեմբեր 2024 Հասարակություն

ՆԳՆ-ից հորդորում են՝ նախապես ծրագրել ճամփորդական փաստաթղթերի հետ կապված գործարքները, եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա ամիսներին։

 

Նշվում է՝ կարևոր է ուշադրություն դարձնել փաստաթղթի վավերականության ժամկետին, էջերի նշումներին, որպեսզի ազատ էջեր լինեն սահմանապահի կնիքի համար, համոզվել, որ փաստաթուղթը մաշվածություն չունի, վնասված չէ։ Այսօրինակ հարցերի հետաձգումը ծրագրված ճամփորդությանն ընդառաջ ռիսկային է, և կարող է սպասարկման գրասենյակներում հանգեցնել մարդկային կուտակումների:

 

Հաղորդագրության մեջ նաև ասվում է․

 

«Հերթերը ներկայումս բավականաչափ բեռնաթափված են, ինչը պայմանավորված է միաժամանակ սեզոնայնությամբ և ներդրված նոր համակարգի լուծումներով։

 

Հիշեցնում ենք, որ հերթերի կառավարման համակարգը փոխվել է, և ներկայումս ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

 

Հերթագրումներն իրականացվում են migration.e-gov.am հարթակի միջոցով։ Ամրագրում ունեցող քաղաքացիներն սպասարկվում են առաջնահերթության սկզբունքով՝ իրենց կողմից ընտրված ժամին, իսկ տեղում կտրոն վերցրած քաղաքացիներն սպասարկվում են առաջին իսկ ազատ պատուհանի առկայության ժամանակ։

 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ քաղաքացու անձնագիրը տրամադրվում է դիմումը գրելուց հետո 5-րդ աշխատանքային օրը, իսկ անձնագրի կորստյան դեպքում՝

10-րդ աշխատանքային օրը։ Պետական տուրքը 1000 դրամ է։

 

Կառավարության որոշմամբ սահմանված են նաև սեղմ ժամկետներ անձնագրի փոխանակման համար և մատուցվում են արագացված ծառայություններ՝

 

1 աշխատանքային օր- 20 000 դրամ (հասանելի է Երևանում)

3 աշխատանքային օր -10 000 դրամ

 

Անձնագրի կորստյան դեպքում՝

1 աշխատանքային օր- 60 000 դրամ

3 աշխատանքային օր- 50 000 դրամ

5 աշխատանքային օր- 40 000 դրամ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր