00:00:00

Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»

09:04, 17 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի` օրերս կազմակերպած հայտնի քննարկման նախապատրաստական ընթացքից:

Պարզվում է, որ մինչ ԱԺ-ում այս քննարկումը կազմակերպելը, Անդրանիկ Քոչարյանը ՔՊ վարչությունում իր դրածո պատգամավորների միջոցով Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացել է, ապա սկսել է ԱԺ ուղիղ հեռախոսակապով «դուխով» զանգահարել բոլոր ուժային կառույցների ղեկավարներին: Նրանց բոլորին ասել է, թե վարչապետը տեղյակ է, պետք է լսումներ կազմակերպվեն ԱԺ-ում առաջին դեմքերի մասնակցությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանը քննարկման օրը նախապես զգուշացրել է կառավարության բոլոր անդամներին, ուժային բոլոր կառույցների ղեկավարներին, թե ընդդիմությունը կփորձի սադրել, անգամ շշեր նետել ձեր ուղղությամբ, սակայն չպետք է տրվել պրովոկացիաներին: Ասել է թե՝ Անդրանիկ Քոչարյանը տրամադրել է ուժային կառույցներին խորհրդարանական ընդդիմության դեմ, բայց ինքը իր թիմակիցներով լրջորեն պատրաստվել` ընդդեմ ուժայինների:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական քմահաճ հրահանգները լռելյայն կատարող Արգիշտի Քյարամյանին առաջինը սադրեց հենց Արփի Դավոյանի օգնականը: Ինքը՝ Արփի Դավոյանը, իր դեմքով չգործեց, քանի որ նա մի քրգործով վկա է անցնում և, թերևս, մտավախություններ ուներ ուժայիններից: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է:

Մարդիկ, ովքեր ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, չեն ենթարկվել Անդրանիկ Քոչարյանի սադրանքներին կամ նրա խորհուրդները չեն լսել, չեզոք էին այդ քննարկման ժամանակ: Օրինակ՝ Արմեն Խաչատրյանը, որը հավակնում է արդարադատության նախարար դառնալ:

Սակայն Անդրանիկ Քոչարյանի մտերիմ մյուս պատգամավորները քննադատեցին Փաշինյանի կաբինետի ուժային բլոկին՝ Լուսինե Բադալյան, Նարեկ Զեյնալյան, Հովիկ Աղազարյան…:

Մնացած ՔՊ-ականները հպանցիկ՝ ավելի թիմային դրսևորեցին իրենց՝ Վահագն Ալեքսանյան, Վիլեն Գաբրիելյան և այլք:

Պասիվ էր նաև ականջ ու լեզու կտրող, թմրանյութի գործով անցած Արթուր Հովհաննիսյանը. թերևս նա էլ մտավախություններ ուներ:

Իսկ այդ օրվա ամենատպավորիչ դրվագն այն էր, որ առաջին դեմքերի մասնակցութան պահանջ դրած Անդրանիկ Քոչարյանը իր մտերիմ ընկերոջը՝ ՊՆ ռազմական ոստիկանապետին, չէր հրավիրել, թերևս՝ չթիրախավորելու համար:»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր