Իսրայելական տանկը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների դիտորդական աշտարակի վրա (UNIFIL)՝ Քֆար-Կիլա քաղաքից ոչ հեռու։
Սա ՑԱԽԱԼ-ի կողմից առաքելության օբյեկտների երկրորդ գնդակոծությունն է մեկ շաբաթում։ Նախորդ ՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած միջադեպի ընթացքում երկու խաղաղապահներ են վիրավորվել: Իսրայելի գործողությունների դատապարտմամբ հանդես են եկել բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, որը նույնպես մասնակցում է խաղաղապահ առաքելությանը: