00:00:00

Պեսկովը պատմել է՝ ինչու է Պուտինն այցելել հիվանդանոց

23:43, 16 հոկտեմբեր 2024 Աշխարհ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ТАСС-ին հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը առողջական խնդիրներ չունի։ Նա նշել է, որ ՌԴ նախագահի նշած Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում կանոնավոր հետազոտություններն են՝ սովորական դիսպանսերացումը (հիվանդության վաղ շրջանում հայտնաբերման, բուժիչ-կանխարգելիչ միջոցառումների կիրառման, ախտածին գործոնների վերացման համակարգ):

Նա հավելել է, որ խոսքը սովորական կանխարգելման, ոչ թե առողջական խնդիրների մասին է։ «Նկատի ունենք կանոնավոր բուժզննումը»,- պարզաբանել է Դմիտրի Պեսկովը։

Ըստ ТАСС-ի՝ Պուտինն այսօր կառավարության հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ պարբերաբար բուժզննում է անցնում Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Սեզոնային գրիպի դեմ պատվաստման համատեքստում բուժզննումն  իրականացվում է ամբողջ երկրում։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստել ռուսական դեղամիջոցով։

Կենտրոնական կլինիկական հիվանդանոցը Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի մաս է կազմում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր