ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 425 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին: Այն ներառում է հակաօդային պաշտպանություն, զրահատեխնիկա և զինամթերք:
Սպիտակ տան հաղորդմամբ՝ Բայդենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր տելեգրամ-ալիքում գրել է, որ երախտապարտ է Բայդենին, Կոնգրեսի երկու կուսակցություններին և ամերիկացի ժողովրդին նոր փաթեթի համար, որը ներառում հակաօդային պաշտպանության նոր համակարգեր և հեռահար զենքեր։
Զելենսկին, իր հերթին, ԱՄՆ նախագահին տեղեկացրել է իր «հաղթանակի ծրագրի» մասին։ Կողմերը իրենց թիմերին հանձնարարել են խորհրդակցություններ անցկացնել հետագա քայլերի համար: