00:00:00

Լավրովը Ստամբուլում մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի «3+3» ձևաչափով նիստի մասնակիցների հետ

17:25, 16 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ստամբուլում հոկտեմբերի 18-ին կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ նիստի շրջանակներում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մի քանի երկկողմ հանդիպումներ կանցկացնի։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միջոցառման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը կանցկացնի նաև երկկողմ հանդիպումներ»,- ասել է Զախարովան՝ չհստակեցնելով, սակայն, հանդիպումները կողմերից որ մեկի հետ են կայանալու։

Հիշեցնենք՝ նախօրեին թուրքական կողմն էր հայտարարել, թե ակնկալում է կողմերի մասնակցությունը՝ Ստամբուլում «3+3» ձևաչափով հարթակի նիստին։

Ռուսաստանը հաստատել էր իր մասնակցությունը, ապա ՀՀ ԱԳ նախարարությունն էր հաստատել Արարատ Միրզոյանի մասնակցությունը այս ձևաչափով հանդիպմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր