00:00:00

Արգիշտի Քարամյանն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել․ ով է միջադեպի պահին զանգել Փաշինյանին․ մանրամասներ

14:33, 16 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Երեկ Ազգային Ժողովում մի խումբ ՔՊ–ական պատգամավորների և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի միջև տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ նույն օրը երեկոյան Արգիշտի Քարամյանը կառավարություն է գնացել՝ հանդիպելու Նիկոլ Փաշինյանին։ Սակայն Irakanum.am–ի աղբյուրները հայտնում են, որ որեւէ հանդիպում Փաշինյանի և Քարամյանի միջև տեղի չի ունեցել։

Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպին, ապա մեզ հայտնի դարձավ, որ կատարվածի վերաբերյալ նույն պահին բառ առ բառ Փաշինյանին է փոխանցել ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, հարցնելով նաև Փաշինյանից, թե ինչ պետք է անեն։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը լսել է Ալեքսանյանին, և միայն պատասխանել «լավ»։

Ինչ վերաբերում է Քարամյան– Փաշինյան հնարավոր հանդիպմանը, ապա մեր աղբյուրն ասաց՝ նման բան չի եղել։ Քննչական կոմիտեի նախագահի՝ հնարավոր պաշտոնանկության հարցն էլ այս պահին ՔՊ–ի օրակարգում չկա։ Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից, սակայն վերջինիս հեռախոսահամարն անջատված էր, իսկ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը, ի պատասխան այն հարցին, թե եղել է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Արգիշտի Քարամյանի միջև տվեց կարճ պատասխան՝ «ոչ»։

Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում սկանդալ էր եղել ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև։

Աղազարյանը Քյարամյանին դիմել էր «արա»-ով, ՔԿ նախագահն էլ արձագանքել էր՝ «ոտքից գլուխ արա ես»։

Կրքերը հանդարտվել էին միայն այն ժամանակ, երբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը Քյարամյանին հեռացրել էր Հովիկ Աղազարյանից։

Մինչ այդ էլ, Արգիշտի Քյարամյանը ռեպլիկ էր լսել իր հասցեին նիստերի դահլիճից։ Չէր ճանաչել, թե ով է ռեպլիկի հեղինակը, միայն ասել էր՝ «բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր, ձեր մասին է խոսքը, կողքերդ մի նայի»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր