Հոկտեմբերի 15-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի "Ալագյազ" զորավարժարանում մեկնարկել են գումարտակային մարտավարական զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ, հայտնել են Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգից:
՛՛Զորավարժությունների ընթացքում զինծառայողները մշակում են մարտի կազմակերպման եւ գումարտակային մարտավարական խմբի մեջ մտնող ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական գործողությունների վարման փորձի կիրառման հարցերին՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության ընթացքում ձեռք բերված փորձը:
Զորավարժության առաջին փուլում մշակվել են այնպիսի միջոցառումներ, ինչպիսիք են մարտական պատրաստության բարձրագույն աստիճանի բերելը, երթի անցկացումը դեպի կենտրոնացման շրջան, հրամանատարական կետերի տեղակայումը և սարքավորումը, տեխնիկայի քողարկումն ու տեղակայումը, մարտական պահպանության կազմակերպումը՛՛,-ասված է հայտարարության մեջ: