00:00:00

ՔՊ-ի վարչության նիստը հետաձգվել է, արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին

21:08, 15 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության այսօր նախատեսված նիստը տեղի չի ունեցել՝ բացակաների պատճառով: Վարչության անդամներից շատերը գործուղման մեջ են:

Ակնկալվում էր, որ իշխող կուսակցության վարչությունն այսօր հաստատելու էր արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրված թեկնածուներից մեկին:

«Ազատության» տեղեկություններով՝ առաջադրվել են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի և փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունները:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագրի» վարչությունը մերժել էր սեփական թիմակից Արփի Դավոյանի թեկնածությունը նախարարի պաշտոնում։

Ավելի քան մեկ շաբաթ է՝ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր