00:00:00

Գրիգորյանը չեխ գործընկերոջ հետ ընդգծել է առկա երկխոսության բարձր մակարդակը

17:47, 15 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Չեխիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տոմաշ Պոյարի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽՔ գրասենյակից։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակի, գոհունակությամբ ընդգծել առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և նախանշել հետագա համագործակցության հնարավոր ուղիները: Վերոնշյալի համատեքստում կարևորվել է Հայաստան-Չեխիա երկկողմ անվտանգային և տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: 

Կողմերը նաև անդրադարձել են արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգությանն ու  խաղաղությանն առնչվող հարցերին, որոնց շրջանակներում ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր