00:00:00

«3+3» հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում․ Թուրքիայի արտգործնախարար

16:11, 15 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ակնկալում է, որ   Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտգործնախարարները կմասնակցեն Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով հանդիպմանը։ Այդ մասին Ֆիդանն ասել է Հորդանանի արտգործնախարար Այման աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում՝ Ստամբուլում։

«Շարունակում ենք աշխատանքը և խորհրդակցությունները տարածաշրջանի երկրների հետ՝ 3+3 ձևաչափով։ Այս հարթակի առաջիկա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։ Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները»,- ասել է Ֆիդանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր