00:00:00

ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ամուր չեն եղել. Արմեն Գրիգորյան

15:28, 15 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հոկտեմբերի 15-ին Չեխիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Պրահայում մասնակցել է «Ֆորում 2000» կոնֆերանսին:

Կոնֆերանսի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ-ԵՄ երկողմ հարաբերությունների մասին՝ ընդգծելով ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ վիզայի ազատականեցման հարցով մեկնարկած պաշտոնական երկխոսության կարևորությունը:

Գրիգորյանը հավելել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, որոնք այսօր արդեն ընդլայնվել և ներառում են նաև անվտանգության ոլորտը, երբեք այսքան ամուր չեն եղել և, մասնավորապես, հաշվի առնելով երկկողմ ցանկությունը՝ այսօր դրանք կայուն զարգացման միտում ունեն:

ԱԽ քարտուղարը նաև ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են ժողովրդավարության վրա: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը և Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում տարվող աշխատանքը:

Կոնֆերանսի երկրորդ մասում քարտուղար Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր