00:00:00

Ագնեսա Խամոյան. Տիկին դատախազ, անկեղծ ասած, Ձեր փոխարեն վիրավորվում եմ

11:55, 15 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Ինչո՞ւ է ԱԺ դահլիճը կիսադատարկ։ Որտե՞ղ են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները։ Դուք ասեցիք՝ հրավերներ են ուղարկվել ՀԿ սեկտորի ներկայացուցիչներին։ Այստեղ մեկ ներկայացուցիչ կարծես կա, ո՞ւմ են ուղարկվել հրավերները, և ովքե՞ր չեն ընդունել այն»,-լսումները վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության անդամ  Ագնեսա Խամոյանը՝ թվարկելով, որ դահլիճում ներկա են Գլխավոր դաախազը, ՆԳ նախարարը, ԱԱԾ ղեկավարը, ՔԿ նախագահը և այլք։

Խամոյանը հարցրեց՝ սա ինչպիսի՞ վերաբերմունք է ուժային, իրավապահ մարմինների ղեկավարների նկատմամբ։

«Պարոնայնք, տիկին դատախազ, անկեղծ ասած, ես ձեր փոխարեն վիրավորվում եմ։ Սա ինչպիսի» վերաբերմունք է իսկապես»,-ասաց Խամոյան։

«Չէ, Դուք մի վիրավորվեք։ Իսկապես, ո՞ւր են մեր պատգամավորները։ Բոլորը պատշաճ տեղեկացված են»,-ասաց Անդրանիկ Քոչարյանն ու առաջարկեց սկսել քննարկումը՝ հույս հայտնելով, որ ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները կմիանան։

Մինչ այդ էլ ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը նկատեց, որ դահլիճը լիքը չի, ինչին  Անդրանիկ Քոչարյանը կոպիտ տոնով արձագանքեց. «Մենք նպատակ չենք դրել դահլիճը լցնելու»։

Նշենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում են խորհրդարանական լսումներ է «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր