Ռուս զբոսաշրջիկ կինը երեխային թողել է Թուրքիայի օդանավակայանում հաշմանդամների համար նախատեսված զուգարանում և փորձել է ընկերուհու հետ թռչել Մոսկվա: Պատմության մանրամասները ներկայացնում է Shot Telegram ալիքը։
Նշվում է, որ կանայք մեկնում էին Անթալիայից։ Այն բանից հետո, երբ նրանցից մեկը երեխային թողել է զուգարանում, երկուսն էլ շարժվել են դեպի անձնագրային հսկողության բաժին։
Նորածնին գտել է հավաքարարը և դեպքի մասին անմիջապես հայտնել օդանավակայանի անվտանգության ծառայությանը: Արդյունքում ռուս կանանց ձերբակալել են, իսկ երեխային ուղարկել հիվանդանոց։