00:00:00

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական». Ալիև

20:33, 14 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Եվրամիությունը, ինչպես և նախկինում, պետք է չեզոք մնա հայ-ադրբեջանական խաղաղության հարցում: Այս մասին Ադրբեջանում Բելգիայի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։

«ԵՄ-ն չպետք է գնա ո՛չ Փարիզի ճանապարհով, ո՛չ էլ ենթարկվի նրա ազդեցությանը, քանի որ հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ֆրանսիայի քաղաքականությունը եղել և մնում է ապակառուցողական»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ ԵՄ-ն ակտիվություն չի ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում, սակայն ներկայումս ավելի ակտիվ է ներգրավվել գործընթացում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր