00:00:00

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար. Թուրքիայի խորհրդարանի խոսնակ

20:09, 14 հոկտեմբեր 2024 Աշխարհ

՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացումը մեծ հնարավորություններ կստեղծի թյուրքական աշխարհի համար: Այս մասին ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը:

՛՛44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, այդ առումով Ղարաբաղում և ՛՛Արևելյան Զանգեզուրում՛՛ իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքները, ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացումը մեծ հնարավորություններ կստեղծեն թյուրքական աշխարհի և թյուրքալեզու երկրների համար՛՛,-ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը։

Ադրբեջանի ԱԺ խոսնակ Սահիբա Գաֆարովան էլ իր հերթին նշել է, որ երկու եղբայրական երկրները բոլոր հարցերում հանդես են գալիս ընդհանուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ աջակցում են միմյանց միջազգային կազմակերպություններում:

Զրույցի ընթացքում նշվել է, որ երկու երկրները հանդես են գալիս ՛՛տարածաշրջանում խաղաղության և համագործակցության օգտին՛՛:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր