00:00:00

Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը

19:56, 14 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Իրանը կարևորում է «3+3» ձևաչափով համագործակցությունը։ Այդ մասին Ժնևում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմեդ-Բաղեր Ղալիբաֆը: 

Նրա խոսքով՝ Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմամբ․ «Պետք է լայնորեն օգտագործել տնտեսական համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ տրանսպորտային, տարածաշրջանային հաղորդակցությունները»,- նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։ 

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակն էլ իր հերթին նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև տարբեր ուղղություններով զարգանում են համագործակցության հարաբերությունները: Նա կարևորել է երկկողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները, համատեղ իրականացվող ծրագրերը՝ համագործակցության հետագա ընդլայնման տեսանկյունից: Ադրբեջանական կողմը նշել է, թե, իբր, «մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, համագործակցությանը»: 

Հանդիպմանը քննարկվել են նաև այս տարվա նոյեմբերին Բաքվում COP29-ի շրջանակում կայանալիք խորհրդարանական համաժողովի հետ կապված հարցերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր