00:00:00

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում. Թայվանը դա որակել է «սադրանք»

09:59, 14 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Չինաստանը զորավարժություններ է սկսել Թայվանի շրջակայքում և մտադիր է  դրանց ընթացքում 
վարժանքներ անցկացնել՝ կղզու հիմնական նավահանգիստներն ու տարածքները շրջափակելու և վերահսկողության տակ առնելու ուղղությամբ, ասել է Չինաստանի բանակի Արևելյան մարտական հրամանատարական գոտու ներկայացուցիչ Լի Սին։

«Սինհուա»-ի փոխանցմամբ՝ Ժողովրդական ազատագրական բանակը ցամաքային, ռազմածովային, օդային, հրթիռային ուժեր և այլ զորքեր է ուղարկել Թայվանի նեղուցում անցկացվող «Համատեղ սուր 2024Բ» զորավարժություններին: Վարժանքները կանցկացվեն կղզու հյուսիսային, հարավային և արևելյան հատվածներում։

Լի Սին ասել է, որ զորավարժությունների ընթացքում նավերն ու ինքնաթիռները տարբեր ուղղություններից կմոտենան Թայվանին և «համատեղ գրոհային զորավարժություններ կանցկացնեն տարասեռ հարվածային ուժերի մասնակցությամբ»։ Ռազմածովային ու ռազմաօդային ուժերը համատեղ պարեկություն կիրականացնեն և վերապատրաստում կանցնեն՝ «արգելափակելու և վերահսկելու հիմնական նավահանգիստներն ու տարածքները, հարվածելու ծովային և ցամաքային թիրախներին»:

«Զորավարժությունները խիստ նախազգուշացում են «Թայվանի անկախության» ձգտող անջատողական ուժերին և արդար և անհրաժեշտ քայլ են ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու և ազգային միասնությունը պահպանելու համար»,- ասել է Լի Սին։

Թայվանի վարչակազմը հայտարարել է, որ Չինաստանի զորավարժությունները «բացահայտ սադրանք են»:

Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից։ Չինաստանը կղզին համարում է իր տարածքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր