00:00:00

Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները․ ՀՀ նախագահի ուղերձը

18:59, 13 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Էրեբունի-Երևանի 2806-ամյա տարեդարձի առթիվ.

«Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ: 

Երևանը մեր երկրի այցեքարտն ու խորհրդանիշն է իր հազարամյա պատմությամբ և մերօրյա զարթոնքով, և պատահական չէ, որ հաճախ պետությունն ու  մայրաքաղաքը նույնանում են ինչպես օտարների, այնպես էլ  աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի ընկալումներում: 

Իր հիմնադրման երրորդ հազարամյակին մոտեցող մեր քաղաքը, սակայն նաև  հոգատարություն, սեր և պատասխանատվություն է պահանջում, որովհետև ինչպես պետությանն ու երկրին, այնպես էլ Երևանին բավարար չեն միայն բառերով արտահայտված զգացմունքները: 

Երևանը սկսվում է մեր տնից, բակից ու փողոցից և բոլորիս ձգտումը՝ ունենալ առողջ, հարմարավետ, հաճելի ու ժամանակակից քաղաք պետք է մեկնարկի հենց այդտեղից:

Երևանը մենք ենք, մեր քաղաքացիները, որովհետև միայն շենքերը, այգիները կամ փողոցները  բավարար չեն քաղաք կոչվելու համար: 

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է, իսկ Երևանի հազարամյա հոբելյանը` հերթական առիթը լիաթոք ուրախանալու, հպարտանալու և միաժանակ խորհելու՝ օրեցօր, տարեցտարի ավելի գեղեցիկ, ավելի ուրախ ու բարգավաճ քաղաք ունենալու համար:

Շնորհավոր տոնդ, մեր սիրելի մայրաքաղաք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր