00:00:00

Հրազենային վիրավորումից մահացած զինծառայողը Շիրակի մարզից էր, 19 տարեկան

16:05, 13 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Oragir.News-ի տեղեկություններով՝ այսօր մահացած զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղից էր։

«8-9 ամիս առաջ էր մեկնել ծառայության, Մեղրիում էր ծառայում։ Աշխատասեր, թասիբով տղա էր, իրենց ընտանիքը գյուղում շատ հարգված է։ Երկու եղբայր են, ավագը ինքն էր, եղբայրը դպրոցական տարիքի է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Բասենի գյուղապետ Հայկ Մնացյանը։

Բասենի գյուղապետի խոսքով, հայրը արտագնա աշխատանքով է ընտանիքը պահում, մայրը դպրոցում գրադարանավար է աշխատում։

 

«Շնորհքով տղա էր, ես էդ երեխուց վատ բան չեմ տեսել։ Սովորելու հետ գլուխ չուներ, գյուղատնտեսական աշխատանքներ էր անում նախքան ծառայության մեկնելը։ Չգիտեմ ինչ ասեմ, ամբողջ գյուղը շոկի մեջ է»,- մեզ հետ զրույցն ամփոփեց գյուղապետը։

 

Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր