00:00:00

Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի. Ավինյան

13:00, 13 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետարանը համայնքային բյուջեի հաշվին շարունակում է համալրել հանրային տրանսպորտի պարկը, մասնավորապես՝ այս տարի 171 հատ 8.5 մետրանոց ավտոբուսների և 15 տրոլեյբուսի գնում է իրականացրել, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Շահումյանի հրապարակում ներկայացնելով նոր տրոլեյբուսների և ավտոբուսների առաջին խմբաքանակը:

«Արդեն 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս Երևանում են։ Երկու շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի այստեղ: Սրանք որոշակի նորամուծություններով նույն մակնիշի ավտոբուսներն են, փաստացի նույն հաղթողն է եղել մրցույթում»,- ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ տրոլեյբուսների մակնիշը տարբերվում է նախորդից, բայց շատ մոտարկված է։

«Մեզ փաստացի տրանսպորտային բարեփոխումը վերջնականացնելու համար մնում է ընդամենը 150-200 ավտոբուսի գնում իրականացնել և դրանով ավտոբուսային պարկի համալրման հարցը փակած կլինենք»,- ասաց Երևանի քաղաքապետը։

Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, Ավինյանն ասաց, թե այն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի համար է կարևոր ստվերը վերացնելու տեսանկյունից, այլ՝ առհասարակ, մարդու հարմարավետության տեսանկյունից։

«Միասնական տոմսային համակարգի անցման պահից ստվերի՝ որպես երևույթի վերացումը կապահովենք, որովհետև փաստացի կանխիկ գործարքներն առհասարակ դուրս են գալու»,-ասաց Տիգրան Ավինյանը։

Տրանսպորտի գնի փոփոխության մասին խոսելով էլ քաղաքապետն ասաց, թե այն հունվարից կփոխվի, բայց իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ այն իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր