Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում արտասովոր դեպք է գրանցվել:
Այվանսարայի «Hacı İlyas Yatağan» մզկիթում թաղման արարողության ժամանակ 86 տարեկան մահացած անձը սկսել է ներսից հարվածել դագաղին, գրում է Էրմենիհաբեր-ը:
Ականատեսները պատմել են, որ բոլորն էլ լսել են այդ ձայնը և զգացել, թե ինչպես է ներսում եղած մարդը շնչում:
Շտապօգնության ժամանելուց հետո միայն դագաղը բացվել է և պարզ է դարձել, որ մահացածն այնուամենայնիվ ողջ է:
Չնայած այն բանին, որ Հալիթ Բայշուին բժիշկները տեղափոխել են հիվանդանոց և ցուցաբերել համապատասխան օգնություն, նա կրկին մահացել է: