00:00:00

Փաշինյանը` ԱԱԾ տնօրենի ուղեկցությամբ, օդանավակայանում ծանոթացել է հայ սահմանապահների աշխատանքին

17:10, 12 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան:

Նա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ շրջել է օդանավակայանում եւ հետեւել հայ սահմանապահների աշխատանքին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն են հանձնել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը հուլիսի 31-ին։

Ռուս սահմանապահները «Զվարթնոցում» տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992-ի սեպտեմբերի 30-ի պայմանագրի համաձայն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր