00:00:00

«Էրեբունի-Երևան»-ին ներկայացվելու են նոր տրոլեյբուսներն ու ավտոբուսները, այլ թեմաներ չեն քննարկվի. Հայկ Կոստանյան

16:17, 12 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հայտնում է․

 ««Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության օրը՝ հոկտեմբերի 13-ին, ժամը՝ 11։00-ին, Շահումյանի անվան հրապարակում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանդրադառնա օրվա խորհրդով նախատեսված միջոցառումներին և 21:00 Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին:
 
Տոնական միջոցառումները ներկայացնելուց հետո խոսք կգնա նաև մայրաքաղաք ներկրված ու Շահումյանի հրապարակում այդ օրը ներկայացված նոր տրոլեյբուսներին և ավտոբուսներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող տրանսպորտային շարժակազմերի մասին: Այլ թեմաներ այդ հանդիպման ընթացքում չեն քննարկվելու»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր