00:00:00

Վրաստանի վարչապետը հայտնել է «ծանր սադրանքների» հավանականության մասին խորհրդարանական ընտրություններից առաջ

16:02, 12 հոկտեմբեր 2024 Աշխարհ

Վրաստանի իշխանությունները չեն բացառում ընդդիմության «ծանր սադրանքները» խորհրդարանական ընտրություններից առաջ, ասել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբում, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

Ճեպազրույցի թեման դատախազության հայտարարությունն էր երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու հնարավոր հանցակցության մասին ընդդիմադիր պատգամավոր Գիվի Թարգամաձեի 2016թ. մահափորձին։

Պատգամավորի մեքենան պայթեցրել էին Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ։ Ութ տարի անց ոստիկանությունը հայտարարեց հեռակա դատապարտված կատարողի՝ Դավիթ (Դարչո) Խեչուաշվիլու ձերբակալման մասին, երբ նա փորձել էր անօրինական ճանապարհով հատել սահմանը Թուրքիայի կողմից։

«Մենք չենք բացառում անգամ այնպիսի ծանր սադրանքները, որոնք նախատեսվել էին 2016-ին... Արմատական ընդդիմությունում լիակատար հիստերիա է։ Նրանք տվյալներ ունեն այն մասին, որ միայն երկու կուսակցություն ընտրաշեմը (հաղթահարելու) հեռանկար ունի, եւ նրանց ընդհանուր արդյունքը 20 տոկոսից մի փոքր ավելի է»,- ասել է Կոբախիձեն։

Այս առնչությամբ նա կոչ է արել իրավապահներին հատուկ զգոնություն ցուցաբերել։

Վրաստանի վարչապետը նաեւ արտահայտվել է այն մասին, որ Սաակաշվիլու հետքի մասին վարկածը դառնա քննության հատուկ հետաքրքրության առարկա Թարգամաձեի մահափորձի գործով։

«Հիշեցնեմ, որ Գիվի Թարգամաձեի մեքենայի պայթեցումը, որի ժամանակ, բարեբախտաբար, զոհեր չէին եղել, ծանրագույն փաստ էր խորհրդարանական ընտրություններից երեք օր առաջ, ինչը, շատ հավանական է, արվել էր ընտրությունների վրա ազդելու համար։ Այս հանցագործության մեջ Միխայիլ Սաակաշվիլու եւ Գիա Լորտկիպանիձեի հետքի պարզումը ստիպում է մտածել եւ անգամ դառնալ քննության հատուկ հետաքրքրության առարկա»,- ավելացրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր