00:00:00

Հարկավոր է բազմազանություն` համապարփակ անվտանգության պահանջները բավարարելու համար. ԱԽ քարտուղար

15:34, 12 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մենք փորձում ենք ընդարձակել անվտանգություն հասկացությունը և ունենալ համապարփակ մոտեցում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակներում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երբ մենք ասում ենք անվտանգություն, խոսքը վերաբերում է ոչ միայն կոշտ անվտանգությանը, այլ նաև տնտեսությանը, ռազմավարական ապրանքներին: Հարկավոր է բազմազանություն` համապարփակ անվտանգության պահանջները բարելավելու համար: Մենք պետք է ճկուն լինենք, օրինակ կարող ենք ինչ-որ պահի ցորենից անցնել բրնձի, փոխել մեր հարմարվողականությունը: Այսինքն պետք է մարդկանց կարիքից ելնենք, ոչ թե մտածենք այն բաների մասին, որոնք ռազմավարական են: Մեր մտածողությունն այս համատեքստում փոխվում է: Այո, ամենակարևորը զինամթերքի գործընկերների բազմազանեցումն է, մենք նորանոր գործընկերներ ենք փնտրում, բայց տնտեսության բազմազանությունն էլ շատ կարևոր է` համոզված լինելու համար, որ Հայաստանը բավարար կարողություն ունի ներկայում և ապագայում հնարավոր մարտահրավերները հաղթահարելու համար»,-ասաց Գրիգորյանը: 

Արմեն Գրիգորյանի խոսքով, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կօգնի Հայաստանին տարածաշրջանում փոխկախյալություն ունենալու հարցում: 

«Փոխկախյալությունը շահագրգռում է գնալ խաղաղության, և մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ»,- հավելեց ԱԽ քարտուղարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր