00:00:00

Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը՝ առաջիկա օրերին

15:04, 12 հոկտեմբեր 2024 Հասարակություն

Երևանում hոկտեմբերի 12-ի և 13-ի երեկոյան ժամերին, 15-16-ին` գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

 

Մարզերում հոկտեմբերի 12-ի և 13-ի ցերեկը, 15-16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, հոկտեմբերի 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր