00:00:00

Ադրբեջանը դատապարտում է Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը

13:50, 12 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Արցախի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները:

 

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք:

 

Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Արցախի վրա հարձակման՝ Բաքվի նպատակները: Նա Ամստերդամին մեղադրել է, իբր, երկակի չափորոշիչների քաղաքականություն վարելու համար: Հաջիզադեն անընդունելի է որակել նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու համար Բաքվին ուղղված մեղադրանքները։

 

«Կոչ ենք անում հոլանդական կողմին՝ հրաժարվել միակողմանի դիրքորոշումից, որը հակասում է տարածաշրջանում խաղաղությանը և լարվածություն է ստեղծում Ադրբեջանի և Նիդերլանդների հարաբերություններում»,- հայտարարել է խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր