00:00:00

ՌԴ ԱԴԾ-ին կարող է տրվել միայն մոնիտորինգի գործառույթ. Փաշինյանը՝ Սյունիքով ճանապարհի մասին

12:25, 12 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպմանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» դասախոսության ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա մեջբերեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը՝ «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»․ «Վերջերս մի միջավայրում այս մասին խոսք գնաց, և ես հարցրի` ի՞նչ է նշանակում այս ձևակերպումը։ Դա պարզաբանված է ՌԴ նախագահի` 2020 թ. դեկտեմբերի 10-ի հրամանագրում, որը վերաբերում է մեր տարածաշրջանին։ Սա նշանակում է, որ ՌԴ ներկայացուցիչներին կարող է վերապահվել մոնիտորինգի ինչ-որ գործառույթ` տեսնելու համար, թե ինչքանով է ՀՀ-ն կատարում իր պարտավորությունները»,- նշեց Փաշինյանը։

Ավելին`հայտարարության կետերից ոչ մեկը, ըստ Փաշինյանի, չի ենթադրում, որ Հայաստանի ինչ-որ ինքնիշխան իրավունք որևէ կերպ սահմանափակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր