00:00:00

Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»

09:10, 12 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանին եւ ներկայիս անդամ Հայկ Գրիգորյանին տեղափոխում են Վճռաբեկ դատարան: Քոչարյանին՝ քաղաքացիական պալատ, Գրիգորյանին՝ քրեական։ ԲԴԽ-ն ԱԺ-ին է ներկայացրել 3-ական թեկնածու, որոնց թվում են Քոչարյանը, որը մի քանի ամիս է՝ անգործ է, հունիսի 25-ին լրացավ նրա լիազորությունների ժամկետը։ 5 տարվա ընթացքում նա հլու-հնազանդ ծառայեց գործող իշխանություններին, ուստի սպասելի էր, որ անգործ չեն թողնի:

Օրենքի պահանջով եւս 2 թեկնածու է ներկայացվել՝ «պռավադնիկներ»` Շիրակի մարզի դատավոր Գուրգեն Մալխասյանը եւ Երեւանի Կենտրոնի նոտար Ատոմ Հայրապետյանը։ Իսկ Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Հայկ Գրիգորյանը ԲԴԽ անդամ է դարձել 2022թ. դեկտեմբերին՝ 5 տարի ժամկետով: Գրիգորյանի «պռավադնիկներն» էլ Երեւանի դատավորներ Հովհաննես Ավագյանն ու Նելլի Բաղդասարյանն են։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը կհամալրի իշխանությունների սրտի փաստաբան Տիգրան Եգորյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 12․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր