00:00:00

Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»

08:24, 12 հոկտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը առաջին անգամ չէ, որ անհեթեթ որոշում է կայացնում՝ միտում ունենալով ոչնչացնել հայկականը: ArmLur.am-ին դիմած ուսուցիչները դեռ անցած ամիս էին պատմում, որ դպրոցներին ԿԳՄՍՆ-ից ներքին հրաման է իջեցվել, ըստ որի՝ ուսուցիչները չեն կարող աշակերտներին դասավանդել ազգային երգ ու պար:

ArmLur.am-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ-ի մասնագիտական կրթության եւ ուսուցման բաժնի պետ Կարեն Մանուկյանն ասել էր, որ դա անհեթեթություն է, եւ նման հրահանգ նախարարության կողմից չկա: Հավելյալ տեղեկության համար հորդորել էր գրավոր հարցում ուղարկել նախարարությանը: ArmLur.am-ը ուղարկել էր գրավոր հարցումը եւ այժմ ստացել է պատասխանը, որտեղ նշված էր հետեւյալը.

«Հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի 15-րդ կետով սահմանված՝ հանրակրթական ծրագրերի 7 ուսումնական բնագավառներից մեկը «Արվեստ եւ արհեստ» բնագավառն է։

Այն իրականացվում է միջառարկայական կապերի ակտիվ ներգրավմամբ՝ արվեստի եւ ժողովրդական արհեստների տարբեր տեսակներին հաղորդակցվելու, ինքնուրույն գեղարվեստական-ստեղծագործական գործունեություն ծավալելու միջոցով եւ նպաստում է Ժողովրդական ավանդույթներին եւ մշակութային ժառանգությանը հաղորդակցվելուն»։

Ինչպես նամակում էր նշվում՝ «Արվեստ եւ արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է երաժշտություն, կերպարվեստ, պար, թատրոն եւ դեկորատիվ-կիրառական արվեստ (744) ուսումնական առարկաներով՝ տարրական, միջին եւ ավագ դպրոցներում, առանձին կամ ինտեգրված դասընթացով: «Միաժամանակ հայտնում ենք, որ կրթական քաղաքականության ներդրման հավասար մոտեցում ցուցաբերելու սկզբունքից ելնելով՝ «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի կողմից միջոցառման շրջանակում վերապատրաստված մասնագետները կարող են դասավանդել «Արվեստ-արհեստ» ուսումնական բնագավառի առարկաներից որեւէ մեկը՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջներին բավարարելու դեպքում», – գրված էր նամակում»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 12․ 10․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր