00:00:00

Քննչական մարմիններում աշխատավարձերի զգալի բարձրացումն առաջին հերթին արվում է Հայաստանի քաղաքացիների սիրույն. Փաշինյան

21:00, 11 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ-ում քննչական մարմիններում աշխատավարձերի եւ սոցիալական երաշխիքների զգալի  բարձրացումն առաջին հերթին արվում է Հայաստանի քաղաքացիների սիրույն, դա ներդրում է Հայաստանում արդարություն հաստատելու գործում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի  11-ին, քննչական կոմիտեի 10-րդ տարեդարձին նվիրված իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես արդեն 6 տարի զբաղեցնելով հհ վարչապետի պաշտոնը ասում եմ, որ այյդ օրակարգը, արդարություն հատատելու օրակարգը այսօր նույնքան հրատապ է ՀՀ-ում, քան հրատապ էր 2018 կամ 2019 թվականին: Բայց սա չի նշանակում, թե մենք արդարության հաստատման ուղղությամբ ոչինչ չենք արել: Այն ինչ ինստիտուցիոնալ չէ, չի կարող համարվել ոչ արդարություն եւ ոչ էլ արդարադատություն: Հետեւաբար, էս բոլոր բարեփոխումների համատեքստում, քայլեր ենք ձեռնարկում առաջին հերթին արդարության եւ արդարադատության ինստիտուտները կայացնելու գործում: Շատ ճիշտ նկատվեց, որ բարեփոխումների ցիկլը ընդամենը նախորդ տարի է ավարտին հասցվել: Բայց նաեւ ուզում եմ ասել, որ ես կարծում եմ՝ մինչ այս պահը կակացված որոշումները բավարար են, այս փուլում քաղաքական անելիքը ավարտված համարելու համար»,-ասաց նա:

Փաշինյանը նշում է, որ հիմա եկել է մի փուլ, երբ որ կառավարությունը, պխորհրդարանական  մեծամասնությունը, որպեոս ժողովրդի ներկայացուցիչ, պետք է ստանա արդյունքները, արդարության եւ արդարադատության, օրինականության , հանցավարության մակարդակի նվազեցմա տեսքով:

 
«Հակառակ դեպքում մենք ժողովրդին չենք ունենա պատասխան, թե ինչու էսքան սոցիալական, անվտանգային եւ բազմաթիվ այլ խնդիրների պատճառով մենք նման առաջնային որոշումներ ենք կայացրել դատաիրավական համակարգի վերաբերյալ: Եւ սա շատ կարեւոր է»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր