00:00:00

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարների կալանքը

18:17, 11 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կալանքը։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ձերբակալվել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը «և այլք»։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի անունները չեն նշվում։

Ադրբեջանական հրապարակման համաձայն՝ ԼՂՀ իշխանությունների, ընդհանուր առմամբ, 14 ներկայացուցիչներ «պատասխանատվության են ենթարկվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր